14:01  ,  11 փետրվարի, 2021

«Արարատը» վստահ հաղթանակ տարավ ԱՄԷ-ում հավաքի վերջին խաղում

Երևանի «Արարատն» Արաբական Միացյալ Էմիրություններում ավարտին մոտեցող հավաք վերջին ստուգողական խաղում մրցեց «Ֆուրսան Հիսպանիա» (ԱՄԷ) ակումբի հետ և հաղթեց 4:0 հաշվով: Երևանյան ակումբի կազմում դուբլի հեղինակ դարձավ թիմի նորեկ, սերբ կիսապաշտպան Դիմիտրիյե Պոբուլիչը, մեկական անգամ աչքի ընկան Մաքսիմ Զադերական և Էդգար Մալաքյանը:

Հավաքի նախորդ 3 խաղերում Վարդան Բիչախչյանի գլխավորած թիմը հաղթել էր Արաբական Միացյալ Էմիրությունները ներկայացնող «Լիվային» (4։1) ու «Աթլետիկո Արաբիային» (7:1) և ռուսական ՊՖԼ-ն ներկայացնող Մոսկվայի «Ռոդինային» (4:0): «Արարատի» մարզումային հավաքն ԱՄԷ-ում կավարտվի փետրվարի 12-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում