14:26  ,  31 հունվարի, 2021

Սամի Խեդիրան «Յուվենտուսից» կտեղափոխվի «Հերտա»

Գերմանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Սամի Խեդիրան Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսից» կտեղափոխվի Բեռլինի «Հերտա», հաղորդում է Goal.com-ը։ 33-ամյա ֆուտբոլիստն արդեն բուժզննում է անցել գերմանական ակումբում։ Սամի Խեդիրան 2,5 տարվա պայմանագիր կկնքի «Հերտայի» հետ։ Ընթացիկ մրցաշրջանում Սամի Խեդիրան ոչ մի հանդիպման չի մասնակցել։

Խեդիրան Գերմանիայի հավաքականի հետ դարձել է 2010թ․ աշխարհի փոխչեմպիոն, 2014թ․ աշխարհի չեմպիոն։ Ակումբային կարիերայի ընթացքում հանդես է եկել նաեւ գերմանական «Շտուտգարտում» եւ Մադրիդի «Ռեալում», որի հետ դարձել է Իսպանիայի չեմպիոն, սուպերգավաթակիր, Չեմպիոնների լիգայի հաղթող, աշխարհի ակումբային չեմպիոն, Եվրոպայի սուպերգավաթակիր, Իսպանիայի կրկնակի գավաթակիր։

«Շտուտգարտի» հետ նվաճել է 2007թ․ Գերմանիայի չեմպիոնի կոչումը։

«Յուվենտուսի» կազմում Խեդիրան 5 անգամ դարձել է Իտալիայի չեմպիոն, 3 անգամ՝ գավաթակիր, 2 անգամ՝ սուպերգավաթակիր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում