14:39  ,  25 հունվարի, 2021

Ֆրենկ Լեմպարդը կհեռացվի «Չելսիից»

Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը կհեռացվի զբաղեցրած պաշտոնից:

The Telegraph-ի համաձայն՝ անգլիական ակումբը 42-ամյա մասնագետի հեռացման մասին կհայտարարի առաջիկայում: «Չելսին» ֆուտբոլիստներին խնդրել է թիմի մարզաբազա չժամանել մինչև կեսօր:

Անգլիացին 2019 թվականի ամռանն է գլխավորել «Չելսին», որը Պրեմիեր լիգայի 19-րդ տուրից հետո 29 միավորով 9-րդ տեղում է: Դրանից առաջ նա գլխավորում էր անգլիական «Դերբի Քաունթին»: Ֆուտբոլային կարիերայի ընթացքում Լեմպարդը «Չելսիում» խաղացել է 2001-2014-ը:

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ «Չելսիի» ղեկավարությունն արդեն սկսել է փոխարինող փնտրել անգլիացի մասնագետին և դիտարկում է 5 տարբերակ: Բրիտանական մամուլի համաձայն՝ Լեմպարդին փոխարինելու գլխավոր թեկնածուն է գերմանացի Թոմաս Տուխելը, որը ֆրանսիական ՊՍԺ-ից հեռանալուց հետո աշխատանք չունի:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում