17:14  ,  13 հունվարի, 2021

«Չելսին» դիտարկում է Լեմպարդին փոխարինելու 5 տարբերակ

Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդն առաջիկայում կարող է հեռացվել զբաղեցրած պաշտոնից:

Bild-ի համաձայն՝ անգլիական ակումբի ղեկավարությունն արդեն սկսել է փոխարինող փնտրել անգլիացի մասնագետին:

Թեկնածուների ցուցակում են ֆրանսիական ՊՍԺ-ից վերջերս հեռացված Թոմաս Տուխելը, Թուրինի «Յուվենտուսի» նախկին գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին, «Լեսթերը» գլխավորող Բրենդան Ռոջերսը, «Սաութհեմփթոնում» աշխատող Ռալֆ Հազենհյուտելը և Յուլիան Նագելսմանը գերմանական «Լայպցիգից»:

Հիշեցնենք, որ Պրեմիեր լիգայում անցկացրած նախորդ 6 խաղերում «Չելսին» կրել է 4 պարտություն, տարել մեկ հաղթանակ ու գրանցել մեկ ոչ ոքի և 26 միավորով 9-րդ տեղում է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում