11:18  ,  25 հունվարի, 2021

Սուարեսը լավագույն մեկնարկն է գրանցել Ռոնալդուից հետո

Մադրիդի «Աթլետիկոյի» ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը, գոլի հեղինակ դառնալով «Վալենսիայի» դեմ Իսպանիայի առաջնության 20-րդ տուրի խաղում (3։1), սահմանել է տպավորիչ ցուցանիշ:

Լա լիգայում 34-ամյա Սուարեսն «Աթլետիկոյի» կազմում անցկացրած 15 մեկնարկային խաղերում խփել է 12 գոլ:

Դա Իսպանիայի առաջնությունում նոր թիմի կազմում լավագույն մեկնարկն է «Ռեալի» նախկին հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ժամանակներից հետո: Այժմ Թուրինի Յուվենտուսում» խաղացող 35-ամյա Ռոնալդուն 2009/10 մրցաշրջանում «Ռեալի» կազմում 13 գոլ էր խփել մեկնարկային 15 խաղերում, հայտնում է Opta Sports-ը:

Հիշեցնենք, որ Լուիս Սուարեսն այս մրցաշրջանից առաջ կատալոնական «Բարսելոնայից» է տեղափոխվել «Աթլետիկո»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում