Conor McGregor left the locker room with a single crutch after #UFC257 pic.twitter.com/pbOiKhm52f
— ESPN MMA (@espnmma) January 24, 2021
Խառը մենամարտերի երկու քաշային կարգերում UFC նախկին չեմպիոն Քոնոր Մաքգրեգորը Աբու Դաբիի «Մարտական կղզում» անցկացված UFC 257 մրցաշարի գլխավոր մենամարտում UFC նախկին ժամանակավոր չեմպիոն, ամերիկացի Դասթին Պորիեից կրած պարտությունից հետո ոտքի հետ կապված խնդիրներ է ունեցել։ Նա հենակով է հեռացել հանդերձարանից։ Մաքգրեգորը մենամարտի ժամանակ ուժեղ հարվածներ է ստացել աջ ոտքին։
«Նրա հարվածները ոտքիս շատ լավն էին։ Նա սպանեց ոտքս։ Ինձ այդքան էլ լավ չէի զգում։ Դասթինը գերազանց մարտիկ է։
Հիմա պետք է հանգստանամ, հետո կվերադառնամ։ Ես կանեմ դա։ Պարզապես պետք է ավելի ակտիվ լինեմ։ Այս բիզնեսում անգործությունը վատ է։
Ես շատ աշխատանք էի կատարել այս մենամարտից առաջ եւ հիմա ծանր է համակերպվել այս պարտության հետ։ Ցանկանում էի ավելի լավ ներկայացնել իմ թիմը։ Հիմա մտադիր եմ հանգստանալ երեխաներիս հետ»,- Մաքգրեգորի խոսքը մեջբերում է ESPN-ը։
Հիշեցնենք, որ Մաքգրեգորը և Պորիեն մենամարտել էին նաև 2014-ի սեպտեմբերի 27-ին, եւ իռլանդացին հաղթել էր տեխնիկական նոկաուտով: Դասթին Պորիեն դարձավ UFC թեթև քաշային կարգի չեմպիոնի հավակնորդ: Այդ գոտին պատկանում է կարիերան ավարտելու մասին հայտարարած ռուսաստանցի Խաբիբ Նուրմագոմեդովին:
While standing backstage, @DustinPoirier crosses paths with both @MikeChandlerMMA and @TheNotoriousMMA after #UFC257
— ESPN MMA (@espnmma) January 24, 2021
(via @ufcespanol) pic.twitter.com/zLETdzi163
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում