10:58  ,  24 հունվարի, 2021

Դասթին Պորիեն նոկաուտով հաղթեց Քոնոր Մաքգրեգորին

Խառը մենամարտերի երկու քաշային կարգերում UFC նախկին չեմպիոն Քոնոր Մաքգրեգորը Աբու Դաբիի «Մարտական կղզում» անցկացված UFC 257 մրցաշարում պարտություն կրեց UFC  նախկին ժամանակավոր չեմպիոն, ամերիկացի Դասթին Պորիեի հետ մենամարտում:

Երկրորդ ռաունդում Դասթին Պորիեն նոկաուտի ենթարկեց մրցակցին։

Հիշեցնենք, որ Մաքգրեգորը և Պորիեն մենամարտել էին նաև 2014-ի սեպտեմբերի 27-ին, եւ իռլանդացին հաղթել էր տեխնիկական նոկաուտով: 

Դասթին Պորիեն դարձավ UFC թեթև քաշային կարգի չեմպիոնի հավակնորդ: Այդ գոտին պատկանում է կարիերան ավարտելու մասին հայտարարած ռուսաստանցի Խաբիբ Նուրմագոմեդովին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս