Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 20-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» արտագնա հանդիպում անցկացրեց «Ալավեսի» հետ և հաղթեց 4:1 հաշվով: Արքայական ակումբից դուբլի հեղինակ դարձավ ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման:
«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը ներկա չէր հանդիպմանը, քանի որ ինքնամեկուսացվել է կորոնավիրոսով վարակվելուց հետո:
Այս հաղթանակից հետո «Ռեալը» 40 միավորով ամրապնդվեց երկրորդ տեղում և 4 միավոր է հետ առաջատար Մադրիդի «Աթլետիկոյից», որը 2 հանդիպում պակաս է անցկացրել: «Ալավեսը» 18 միավորով 17-րդն է:
Իսպանիայի առաջնություն, 20-րդ տուր
«Ալավես» - «Ռեալ»՝ 4:1 (տեսանյութ)
Խոսելու, 59 - Կազեմիրո, 15, Քարիմ Բենզեմա, 41, 70, Էդեն Ազար, 45+1
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
18:29 , 28 օգոստոսի
17:02 , 28 օգոստոսի
16:14 , 28 օգոստոսի
16:03 , 28 օգոստոսի
15:07 , 28 օգոստոսի
14:21 , 28 օգոստոսի
13:36 , 28 օգոստոսի
13:11 , 28 օգոստոսի
12:44 , 28 օգոստոսի
12:10 , 28 օգոստոսի