01:50 24 հունվարի, 2021Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 20-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» արտագնա հանդիպում անցկացրեց «Ալավեսի» հետ և հաղթեց 4:1 հաշվով: Արքայական ակումբից դուբլի հեղինակ դարձավ ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման:
«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը ներկա չէր հանդիպմանը, քանի որ ինքնամեկուսացվել է կորոնավիրոսով վարակվելուց հետո:
Այս հաղթանակից հետո «Ռեալը» 40 միավորով ամրապնդվեց երկրորդ տեղում և 4 միավոր է հետ առաջատար Մադրիդի «Աթլետիկոյից», որը 2 հանդիպում պակաս է անցկացրել: «Ալավեսը» 18 միավորով 17-րդն է:
Իսպանիայի առաջնություն, 20-րդ տուր
«Ալավես» - «Ռեալ»՝ 4:1 (տեսանյութ)
Խոսելու, 59 - Կազեմիրո, 15, Քարիմ Բենզեմա, 41, 70, Էդեն Ազար, 45+1
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.