20:22  ,  23 հունվարի, 2021

Տիգրան Բարսեղյանը և Անդրեյ Տիխոնովն այցելել են սահմանափակ հնարավորություններով երեխաների (ֆոտո)

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը ղազախական «Աստանայում» իր ակումբակից Մեյրամբեկ Կալմիրզայի ու թիմի գլխավոր մարզիչ Անդրեյ Տիխոնովի հետ այցելել են «Нұрлы жүрек» կենտրոն, որտեղ հանդիպել են սահմանափակ հնարավորություններով երեխաների հետ, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Ֆուտբոլիստները FIFA 21 համակարգչային խաղ են խաղացել երեխաների հետ, հաղորդակցվել ու բաժանել ինքնագրեր: Նրանք նաև հանձնել են նվերներ, այդ թվում՝ Sony Playstation համակարգիչ:

Հիշեցնենք, որ Ղազախստանի ավարտված առաջնությունում Բարսեղյանը մասնակցել է 18 խաղի, դարձել 3 գոլի ու 7 գոլային փոխանցման հեղինակ: Transfermarkt-ի ու Sports.kz կայքի վարկածով հայ հարձակվողն ընդգրկվել էր մրցաշրջանի խորհրդանշական հավաքականում:

Ավելի վաղ Տիգրան Բարսեղյանը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ամփոփել էր ավարտվող տարին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում