Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
Ակումբը չի տրամադրել այլ մանրամասներ: Հունվարի սկզբին ֆրանսիացի մասնագետը կարանտին էր անցել կորոնավիրուսով վարակված մարդու հետ շփվելուց հետո: Ավելի ուշ նա հանձնել էր կորոնավիրուսի թեստ, որի պատասխանը բացասական էր եղել:
Հիշեցնենք, որ Իսպանիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում «Ռեալը» հունվարի 21-ին սենսացիոն պարտության (1:2) էր կրել երրորդ դիվիզիոնի ներկայացուցիչ «Ալկոյանոյից»:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
01:01 , 29 օգոստոսի
00:57 , 29 օգոստոսի
00:47 , 29 օգոստոսի
00:25 , 29 օգոստոսի
23:45 , 28 օգոստոսի 
22:47 , 28 օգոստոսի 
21:55 , 28 օգոստոսի
21:03 , 28 օգոստոսի
20:06 , 28 օգոստոսի
19:39 , 28 օգոստոսի