02:31  ,  21 հունվարի, 2021

«Ռեալի» սենսացիոն պարտությունը (տեսանյութ)

Մադրիդի «Ռեալը» դուրս մնաց Իսպանիայի գավաթի խաղարկությունից։ 1/16 եզրափակիչում ֆրանսիացի Զինեդին Զիդանի գլխավորած թիմը սենսացիոն պարտություն կրեց երրորդ դիվիզիոնում հանդես եկող «Ալկոյանոյից»։

Հիմնական ժամանակն ավարտվեց 1։1 հաշվով։ 45-րդ րոպեին «Ռեալի» բրազիլացի պաշտպան Էդեր Միլիտաոն բացեց հաշիվը։ 80-րդ րոպեին իսպանացի պաշտպան Խոսե Սոլբեսը վերականգնեց հավասարությունը։ 110-րդ րոպեին երկրորդ դեղին քարտի համար հեռացվեց դաշտի տերերի իսպանացի կիսապաշտպան Ռամոն Լոպեսը։ Սակայն «Ռեալը», ունենալով թվային առավելություն, գոլ բաց թողեց 115-րդ րոպեին։ «Ալկոյանոյի» հաղթական գոլը խփեց իսպանացի կիսապաշտպան Խուանան։

Իսպանիայի գավաթ, 1/16 եզրափակիչ

«Ալկոյանո» - «Ռեալ»՝ 2։1 (հիմնական ժամանակ՝ 1։1), (տեսանյութ)

Խոսե Սոլբես, 80, Խուանան, 115 - Էդեր Միլիատո, 45

Հեռացում՝ Ռամոն Լոպես («Ալկոյանո»), 110, երկրորդ դեղին քարտ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով