Զիդանի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել

16:40   22 հունվարի, 2021

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Ակումբը չի տրամադրել այլ մանրամասներ: Հունվարի սկզբին ֆրանսիացի մասնագետը կարանտին էր անցել կորոնավիրուսով վարակված մարդու հետ շփվելուց հետո: Ավելի ուշ նա հանձնել էր կորոնավիրուսի թեստ, որի պատասխանը բացասական էր եղել:

Հիշեցնենք, որ Իսպանիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում «Ռեալը» հունվարի 21-ին սենսացիոն պարտության (1:2) էր կրել երրորդ դիվիզիոնի ներկայացուցիչ «Ալկոյանոյից»:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.