«Արարատ-Արմենիան» հրաժեշտ տվեց ևս մեկ լեգեոնականի

12:33   21 հունվարի, 2021

Հայիթին հավաքականի պաշտպան Ալեքս Ջունիոր Քրիստիանը հեռացել է Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիայից»:

27-ամյա ֆուտբոլիստի և ակումբի միջև պայմանագրի ժամկետը լրացել է, և կողմերը համատեղ որոշել են չերկարաձգել այն, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Ալեքսը 2019 թվականի ձմռանն էր միացել «Արարատ-Արմենիային», որի կազմում մասնակցել է 45 խաղի և դարձել 6 գոլային փոխանցման հեղինակ: Հայաստանում նա 2017-2019-ը հանդես է եկել նաև «Գանձասար-Կապանում»:

Հիշեցնենք, որ այս ձմռանը «Արարատ-Արմենիայից» հեռացել էին նաև Կաբո Վերդեի հավաքականի կիսապաշտպան Մաիլսոն Լիման, նիգերիացի հարձակվող Լուիս Օգանան և Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին պաշտպան Արթուր Դանիելյանը22-ամյա Դանիելյանը միացել է Երևանի «Արարատին»:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.