Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի նորեկ Չարենցավանի «Վանում» տեղի է ունեցել գլխավոր մարզիչի փոփոխություն:
NEWS.am Sport-ին հայտնի դարձավ, որ «Վանը» մրցաշրջանի երկրորդ հատվածին նախապատրաստվում է ուկրաինացի մասնագետ Կոնստանտին Զայցևի գլխավորությամբ: 37-ամյա մարզիչն արդեն սկսել է աշխատանքը հայկական ակումբում:
Ուկրաինայի ու Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող, Դոնեցկում ծնված Կոնստանտին Զայցևը 2019 թվականից գլխավորում էր Սանկտ Պետերբուրգի «Զվեզդան»: Նա մարզչական կարիերան սկսել է 2019-ին և աշխատել է նաև ռուսական «Ալգորիտմ» ակումբում:
«Վանից» հեռացել է ինչպես գլխավոր մարզիչ Սևադա Արզումանյանը, այնպես էլ ակումբի փոխնախագահ Կարեն Բարսեղյանը և ադմինիստրատիվ կազմը:
Հիշեցնենք, որ «Վանն» այս մրցաշրջանում է նորամուտը նշել Հայաստանի Պրեմիեր լիգայում: Նախորդ մրցաշրջանում թիմը Կարեն Բարսեղյանի գլխավորությամբ հանդես էր գալիս Առաջին խմբի առաջնությունում, իսկ ուժեղագույնների լիգայի ուղեգիր նվաճելուց հետո նրան փոխարինեց Սևադա Արզումանյանը: Հայաստանի ընթացիկ առաջնությունում «Վանը» 11 խաղից հետո 10 միավորով 7-րդ տեղում է:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
21:49 , 11 սեպտեմբերի 
20:53 , 11 սեպտեմբերի
20:37 , 11 սեպտեմբերի
20:03 , 11 սեպտեմբերի
19:47 , 11 սեպտեմբերի
19:07 , 11 սեպտեմբերի
18:45 , 11 սեպտեմբերի 
18:10 , 11 սեպտեմբերի 
17:53 , 11 սեպտեմբերի
17:09 , 11 սեպտեմբերի