Exclusive. «Վանը» մարզվում է արտասահմանցի մարզիչի գլխավորությամբ

14:30   14 հունվարի, 2021

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի նորեկ Չարենցավանի «Վանում» տեղի է ունեցել գլխավոր մարզիչի փոփոխություն:

NEWS.am Sport-ին հայտնի դարձավ, որ «Վանը» մրցաշրջանի երկրորդ հատվածին նախապատրաստվում է ուկրաինացի մասնագետ Կոնստանտին Զայցևի գլխավորությամբ: 37-ամյա մարզիչն արդեն սկսել է աշխատանքը հայկական ակումբում:

Ուկրաինայի ու Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող, Դոնեցկում ծնված Կոնստանտին Զայցևը 2019 թվականից գլխավորում էր Սանկտ Պետերբուրգի «Զվեզդան»: Նա մարզչական կարիերան սկսել է 2019-ին և աշխատել է նաև ռուսական «Ալգորիտմ» ակումբում:

«Վանից» հեռացել է ինչպես գլխավոր մարզիչ Սևադա Արզումանյանը, այնպես էլ ակումբի փոխնախագահ Կարեն Բարսեղյանը և ադմինիստրատիվ կազմը:

Հիշեցնենք, որ «Վանն» այս մրցաշրջանում է նորամուտը նշել Հայաստանի Պրեմիեր լիգայում: Նախորդ մրցաշրջանում թիմը Կարեն Բարսեղյանի գլխավորությամբ հանդես էր գալիս Առաջին խմբի առաջնությունում, իսկ ուժեղագույնների լիգայի ուղեգիր նվաճելուց հետո նրան փոխարինեց Սևադա Արզումանյանը: Հայաստանի ընթացիկ առաջնությունում «Վանը» 11 խաղից հետո 10 միավորով 7-րդ տեղում է:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։