02:06  ,  14 հունվարի, 2021

«Տոտենհեմը» չհաղթեց «Ֆուլհեմին» (տեսանյութ)

Լոնդոնի «Տոտենհեմը» Անգլիայի առաջնության 16-րդ տուրից տեղափոխված խաղում ընդունեց «Ֆուլհեմին» եւ բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 1։1։

Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը անգլիացի հարձակվող Հարի Քեյնի գոլի շնորհիվ առաջինը հասավ հաջողության, սակայն պահել հաղթական հաշիվը չկարողացավ։ Երկրորդ խաղակեսում պորտուգալացի հարձակվող Իվան Կավալեյրուն վերականգնեց հաշվի հավասարությունը։

«Տոտենհեմը» 30 միավորով 6-րդն է, «Ֆուլհեմը» 18-րդ տեղում է՝ 12 միավոր։

Անգլիայի առաջնություն, 16-րդ տուր

«Տոտենհեմ» - «Ֆուլհեմ»՝ 1։1 (տեսանյութ)

Հարի Քեյն, 25 - Իվան Կավալեյրու, 74

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով