Ես քաղաքականությամբ չեմ զբաղվելու, աշխատելու եմ միայն հայկական սպորտը զարգացնելու ուղղությամբ: Խնդրում եմ՝ իմ նշանակումը չքաղաքականացնել, ես սպորտի մարդ եմ: Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԿԳՄՍ նորանշանակ փոխնախարար, մարզական հեռուստամեկնաբան Կարեն Գիլոյանը:
«Իմ նշանակումը խնդրում եմ չքաղաքականացնել: Ես որեւէ կուսակցության անդամ չեմ, չեմ եղել, չեմ զբաղվում եւ չեմ զբաղվելու քաղաքականությամբ: Աշխատելու եմ միայն հայկական սպորտը բարձրացնելու ուղղությամբ: Ի դեպ, այս պահին ուղեւորվում եմ Ստեփանակերտ, որտեղ էլ պատրաստվում եմ դիմավորել Նոր տարին: Բայց այցիս նպատակը այլ է. Մարտակերտում կարճ ժամանակահատվածում ընկերներիս օգնությամբ վերականգնել եւ վերանորոգել ենք մենապայքարային մարզադպրոցը, որն ավերվել էր պատերազմի օրերին: Դեկտեմբերի 31-ին բացում կանենք եւ մարզադպրոցի երեխաներին մարզահագուստ ու մարզագույք կտրամադրենք: Սա պետական ծրագիր չէ, այլ ընկերական նախաձեռնություն: Այսպես բոլոր հնարավոր միջոցներով զարգացնելու ենք հայկական սպորտը»,- ասաց Կարեն Գիլոյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Կարեն Գիլոյանը դեկտեմբերի 30-ին նշանակվել է ԿԳՄՍ փոխնախարար: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Կարեն Գիլոյանին նշանակել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ»,- ասված է որոշման մեջ:
Լուսինե Շահբազյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
13:36 , 12 սեպտեմբերի
11:56 , 12 սեպտեմբերի
09:08 , 12 սեպտեմբերի 
02:25 , 12 սեպտեմբերի 
00:03 , 12 սեպտեմբերի
23:15 , 11 սեպտեմբերի
22:11 , 11 սեպտեմբերի
21:49 , 11 սեպտեմբերի 
20:53 , 11 սեպտեմբերի 
20:37 , 11 սեպտեմբերի