13:07 30 դեկտեմբերի, 2020Ես քաղաքականությամբ չեմ զբաղվելու, աշխատելու եմ միայն հայկական սպորտը զարգացնելու ուղղությամբ: Խնդրում եմ՝ իմ նշանակումը չքաղաքականացնել, ես սպորտի մարդ եմ: Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԿԳՄՍ նորանշանակ փոխնախարար, մարզական հեռուստամեկնաբան Կարեն Գիլոյանը:
«Իմ նշանակումը խնդրում եմ չքաղաքականացնել: Ես որեւէ կուսակցության անդամ չեմ, չեմ եղել, չեմ զբաղվում եւ չեմ զբաղվելու քաղաքականությամբ: Աշխատելու եմ միայն հայկական սպորտը բարձրացնելու ուղղությամբ: Ի դեպ, այս պահին ուղեւորվում եմ Ստեփանակերտ, որտեղ էլ պատրաստվում եմ դիմավորել Նոր տարին: Բայց այցիս նպատակը այլ է. Մարտակերտում կարճ ժամանակահատվածում ընկերներիս օգնությամբ վերականգնել եւ վերանորոգել ենք մենապայքարային մարզադպրոցը, որն ավերվել էր պատերազմի օրերին: Դեկտեմբերի 31-ին բացում կանենք եւ մարզադպրոցի երեխաներին մարզահագուստ ու մարզագույք կտրամադրենք: Սա պետական ծրագիր չէ, այլ ընկերական նախաձեռնություն: Այսպես բոլոր հնարավոր միջոցներով զարգացնելու ենք հայկական սպորտը»,- ասաց Կարեն Գիլոյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Կարեն Գիլոյանը դեկտեմբերի 30-ին նշանակվել է ԿԳՄՍ փոխնախարար: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Կարեն Գիլոյանին նշանակել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ»,- ասված է որոշման մեջ:
Լուսինե Շահբազյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.