01:58  ,  30 դեկտեմբերի, 2020

«Մանչեսթեր Յունայթեդը» հաղթեց եւ բարձրացավ երկրորդ տեղ

Անգլիայի առաջնության 16-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» տանը մրցեց «Վուլվերհեմփթոնի» հետ։

Նորվեգացի Ուլե-Գունար Սուլշերի գլխավորած թիմը հաղթանակ տարավ նվազագույն հաշվով ավելացված երրորդ րոպեին անգլիացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդի խփած գոլի շնորհիվ։

«Մանչեսթեր Յունայթեդը» (15 խաղ) 30 միավորով բարձրացավ երկրորդ տեղ եւ 2 միավոր է հետ առաջատար «Լիվերպուլից» (15 խաղ)։ «Վուլվերհեմփթոնը» 12-րդն է՝ 21 միավոր։

Անգլիայի առաջնություն, 16-րդ տուր

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Վուլվերհեմփթոն»՝ 1։0 (տեսանյութ)

Մարկուս Ռեշֆորդ, 90+3

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով