22:25  ,  13 դեկտեմբերի, 2020

«Լիվերպուլը» վերջնամասում խուսափեց պարտությունից (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 12-րդ տուրում չեմպիոն «Լիվերպուլը» Լոնդոնում մրցեց «Ֆուլհեմի» հետ եւ բավարարվեց 1 միավորով։ Թիմերը մեկական գոլ փոխանակեցին։

25-րդ րոպեին աչքի ընկավ դաշտի տերերի ջամայկացի կիսապաշտպան Բոբի Ռիդը։ Գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը պարտությունից խուսափեց վերջնամասում եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահի արդյունավետ իրացրած 11 մետրանոցի շնորհիվ՝ 1։1։

«Լիվերպուլը» 25 միավորով երկրորդ տեղում է։ Նույնքան միավոր ունի առաջատար «Տոտենհեմը»։ «Ֆուլհեմը» 17-րդն է՝ 8 միավոր։

Անգլիայի առաջնություն, 12-րդ տուր

«Ֆուլհեմ» - «Լիվերպուլ»՝ 1։1 (տեսանյութ)

Բոբի Ռիդ, 25 - Մոհամեդ Սալահ, 79, 11մ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով