20:09  ,  13 դեկտեմբերի, 2020

«Տոտենհեմը» վաստակեց 1 միավոր եւ առաջին տեղում է (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 12-րդ տուրում Լոնդոնի «Տոտենհեմը» մրցակցի խաղադաշտում հանդիպեց «Քրիսթալ Փելասի» հետ։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1։1։

Առաջինը հաջողության հասան հյուրերը։ 23-րդ րոպեին աչքի ընկավ «Տոտենհեմի» անգլիացի հարձակվող Հարի Քեյնը։

Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը հաղթանակը բաց թողեց վերջնամասում բաց թողած գոլի պատճառով։ Պատասխան գոլը խփեց պաշտպան Ջեֆրի Շլուպը (Գանա)։

«Տոտենհեմը» 25 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Քրիսթալ Փելասը» 11-րդն է՝ 17 միավոր։

Անգլիայի առաջնություն, 12-րդ տուր

«Քրիթալ Փելաս» - «Տոտենհեմ»՝ 1։1 (տեսանյութ)

Ջեֆրի Շլուպ, 81 - Հարի Քեյն, 23

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով