23:28  ,  5 դեկտեմբերի, 2020

«Մանչեսթեր Յունայթեդի» հաղթանակը (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 10-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս 3:1 հաշվով հաղթանակ է տարել «Վեսթ Հեմի» նկատմամբ:

Նորվեգացի Ուլե-Գունար Սուլշերի գլխավորած թիմի կազմից գոլեր են հեղինակել Պոլ Պոգբան, Մեյսոն Գրինվուդը և Մարկուս Ռաշֆորդը: «Վեսթ Հեմի» միակ գոլը խփել է Տոմաշ Սոուչեկը:

Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում մանչեսթերյան ակումբը 19 միավորով չորրորդ տեղում է, իսկ «Վեսթ Հեմն» ունի 17 միավոր և երկրորդ տեղում է:

Անգլիայի առաջնություն, 10-րդ տուր

«Վեսթ Հեմ» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 1:3 (տեսանյութ)

Տոմաշ Սոուչեկ, 38 - Պոլ Պոգբա, 65, Մեյսոն Գրինվուդ, 68, Մարկուս Ռաշֆորդ, 78 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով