16:47  ,  20 սեպտեմբերի, 2012

Bleacherreport.com. Հենրիխ Մխիթարյանը՝ Եվրոպայի հաջորդ գերա՞ստղ

Ամերիկյան Bleacherreport.com մարզական պորտալը դիտարկում է Հայաստանի ազգային հավաքականի եւ Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մրիթարյանին որպես ապագա գերաստղի։ Այն բանից հետո, երբ Մխիթարյանը դուբլ ձեւակերպեց Չեմպիոնների լիգայի առաջին տուրի՝ դանիական «Նորդշելանդի» դեմ խաղում, ամերիկյան պորտալը հայ կիսապաշտպանին համարում է Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստների ապագա մրցակից։ Պորտալը նշում է հայ ֆուտբլիստի հիանալի տեխնիկան, մրցակցի հսկողությունից ազատվելու ունակությունը։

Կայքի կարծիքով Մխիթարյանն իրեն հիանալի է դրսեւորել եւ կարող է դառնալ ընթացիկ մրցաշրջանի բացահայտումը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով