14:55  ,  6 մայիսի, 2024

Դյումֆրիսը ցանկանում է «Ինտերից» տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»

Իտալիայի նորընծա չեմպիոն Միլանի «Ինտերի» 28-ամյա հոլանդացի կիսապաշտպան Դենզել Դյումֆրիսը ցանկանում է կարիերան շարունակել «Մանչեսթեր Յունայթեդում», հաղորդում է La Gazzetta dello Sport-ը։

Նրա ծառայություններով հետաքրքրված է անգլիական ակումբի հոլանդացի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը։

Դենզել Դյումֆրիսը 2021-ին է տեղափոխվել «Ինտեր» հոլանդական «ՊՍՎ Էյնդհովենից»։ Նրա պայմանագիրն իտալական ակումբի հետ նախատեսված է մինչեւ հաջորդ մրցաշրջանի ավարտը։ Transfermarkt-ը Դենզել Դյումֆրիսի տրանսֆերային արժեքը գնահատում է 27 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English