15:41  ,  6 մայիսի, 2024

Մարսելո Բիելսան Ուրուգվայի հավաքական է հրավիրել սիրողական թիմի ֆուտբոլիստի

Ուրուգվայի հավաքականի գլխավոր մարզիչ Մարսելո Բիելսան ազգային թիմ է հրավիրել սիրողական լիգայում հանդես եկող 24-ամյա Վալտեր Դոմինգեսին, հաղորդում է TNT Sports-ը։

Այս ամիս Ուրուգվայի հավաքականը նախապատրաստական հավաք անցկացնի Ամերիկայի գավաթից առաջ։

Վալտեր Դոմինգեսը հանդես է գալիս «Խուվենտուդ Սորիանոյում», որի հետ ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 39 հանդիպման, խփել է 57 գոլ։

Մարսելո Բիելսան Ուրուգվայի հավաքականը գլխավորում է 2023թ․ մայիսից։ Այս ընթացում թիմը տարել է 6 հաղթանակ, կրել 2 պարտություն, 1 հանդիպում ավարտել ոչ ոքի։

Ամերիկայի գավաթը կանցկացվի հունիսի 20-ից հուլիսի 14-ը ԱՄՆ-ում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում