16:47 20 սեպտեմբերի, 2012Ամերիկյան Bleacherreport.com մարզական պորտալը դիտարկում է Հայաստանի ազգային հավաքականի եւ Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մրիթարյանին որպես ապագա գերաստղի։ Այն բանից հետո, երբ Մխիթարյանը դուբլ ձեւակերպեց Չեմպիոնների լիգայի առաջին տուրի՝ դանիական «Նորդշելանդի» դեմ խաղում, ամերիկյան պորտալը հայ կիսապաշտպանին համարում է Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստների ապագա մրցակից։ Պորտալը նշում է հայ ֆուտբլիստի հիանալի տեխնիկան, մրցակցի հսկողությունից ազատվելու ունակությունը։
Կայքի կարծիքով Մխիթարյանն իրեն հիանալի է դրսեւորել եւ կարող է դառնալ ընթացիկ մրցաշրջանի բացահայտումը։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.