16:23  ,  21 նոյեմբերի, 2020

Կարմիր քարտն «Արարատին» չխանգարեց հաղթել «Ալաշկերտին»

«Ալաշկերտ» - «Արարատ» հանդիպումով մեկնարկեց ֆուտբոլի Հայաստանի առաջնության 12-րդ տուրը: «Արարատն» արտագնա հաղթանակ տարավ 2:1 հաշվով:

Խաղի հաշիվը 22-րդ րոպեին բացեց հյուրերի սերբ հարձակվող Ուրոշ Նենադովիչը: Քիչ անց «Արարատը» մնաց 10 խաղացողներով: Կոպիտ սխալից հետո վերջին հույսի խախտման համար դաշտից հեռացվեց Հրայր Մկոյանը, սակայն դա հյուրերին չխանգարեց խփել երկրորդ գոլը: 50-րդ րոպեին հաշիվը 0:2 դարձրեց կոտդիվուարցի հարձակվող Մորի Կոնեն, որն անվրեց իրացրեց 11 մետրանոց հարվածը: 53-րդ րոպեին «Ալաշկերտի» պաշտպան Տարոն Ոսկանյանը կրճատեց հաշիվը, սակայն դաշտի տերերին չհաջողվեց անել ավելին:

Այս հաղթանակից հետո «Արարատը» վաստակեց 13 միավոր և հավասարվեց առաջատար Վանաձորի «Լոռիին»: «Ալաշկերտը» 12 միավորով նահանջեց երրորդ տեղ:

Օրվա մյուս խաղում Երևանի «Փյունիկը» կընդունի Չարենցավանի «Վանին»: Հանդիպումը կմեկնարկի ժամը 18:00-ին:

Հայաստանի առաջնություն, 12-րդ տուր

«Ալաշկերտ» - «Արարատ»՝ 1:2

Տարոն Ոսկանյան, 53 – Ուրոշ Նենադովիչ, 22, Մորի Կոնե, 50 (11մ)

Հեռացում՝ Հրայր Մկոյան, 29 («Արարատ»)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով