16:16  ,  20 նոյեմբերի, 2020

«Փյունիկը» երկարաձգել է Մագոմեդ Մուսալովի հետ պայմանագիրը

Երևանի «Փյունիկը» երկարաձգել է դաղստանցի պաշտպան Մագոմեդ Մուսալովի հետ գործող պայմանագիրը, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

26-ամյա ֆուտբոլիստն այս մրցաշրջանում է միացել երևանյան ակումբին։ Այս օրերին նա վերականգնվում է վնասվածքից:

Մուսալովը Կազանի «Ռուբինի» ակադեմիայի սան է։ Ֆուտբոլիստի նախորդ ակումբը եղել է Ռուսաստանի Պրեմիեր լիգան ներկայացնող «Ախմատը»։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում