11:46  ,  11 նոյեմբերի, 2020

«Ուրարտուն» ստուգողական հանդիպում կանցկացնի

ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայում Հայաստանի ազգային հավաքականի ելույթներով պայմանավորված՝ երկշաբաթյա դադար է հայտարարված VBET Հայաստանի Պրեմիեր լիգայում։ Այս ընթացքում «Ուրարտուն» նախատեսում է ստուգողական հանդիպում անցկացնել, տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Նոյեմբերի 12-ին Ալեքսանդր Գրիգորյանի գլխավորած թիմը սեփական մարզաբազայում կմրցի «Սևանի» հետ։ Հանդիպումը կմեկնարկի 15։00-ին։ 

Հայաստանի Պրեմիեր լիգայի 6-րդ տուրից հետո «Ուրարտուն» մրցաշարային աղյուսակի չորրորդ տեղում է՝ 11 միավորով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում