09:30  ,  5 նոյեմբերի, 2020

Ռուս մասնագետը մոտ է «Նոան» գլխավորելուն

Ռուսական «Խիմկիի» նախկին գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն կգլխավորի Երևանի «Նոան», հաղորդում է Sport24-ը:

44-ամյա ռուս մասնագետը սեպտեմբերին էր հեռացվել «Խիմկիի» գլխավոր մարզիչի պաշտոնից, որը զբաղեցնում էր այս տարվա օգոստոսից: Գունկոն երկար տարիներ աշխատել է Մոսկվայի «Սպարտակի» տարբեր տարիքային թիմերում:

Հիշեցնենք, որ «Նոայի» գլխավոր մարզիչի պաշտոնը թափուր է Իգոր Պիկուշչակի հեռանալուց հետո: Մոլդովացի մասնագետը վերջերս գլխավորել էր Ռուսաստանի առաջին դիվիզիոնում (Ֆուտբոլի ազգային լիգա) հանդես եկող Տոլյատիի «Ակրոնը»:

Իգոր Պիկուշչակը նախորդ մրցաշրջանից առաջ էր գլխավորել «Նոան», որը նրա գլխավորությամբ դարձավ Հայաստանի փոխչեմպիոն, գավաթակիր ու սուպերգավաթակիր: 37-ամյա մասնագետը նաև ճանաչվել էր Հայաստանի՝ 2019/2020 մրցաշրջանի լավագույն մարզիչ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում