17:20  ,  4 նոյեմբերի, 2020

«Լոռին» կամային հաղթանակ տարավ «Վանի» նկատմամբ

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 11-րդ տուրում Վանաձորի «Լոռին» մրցակցի խաղադաշտում 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ Չարենցավանի «Վանի» նկատմամբ:

Առաջին խաղակեսից հետո դաշտի տերերը հաշվի մեջ առջևում էին Միհրան Պետրոսյանի՝ տուգանային հարվածով խփած գոլի շնորհիվ, սակայն ընդմիջումից հետո «Լոռին» պատասխանեց 2 գոլով: Հյուրեից 9 րոպեում դուբլի հեղինակ դարձավ բրազիլացի հարձակվող Կլաուդիր Մարինին:

Այս հաղթանակից հետո «Լոռին» վաստակեց 14 միավոր և բարձրացավ երկրորդ տեղ: Առաջատար «Ուրարտուն» ունի 15 միավոր, իսկ «Վանը» 15 միավորով 5-րդն է:

Հայաստանի առաջնություն, 11-րդ տուր

«Վան» - «Լոռի»՝ 1:2

Միհրան Պետրոսյան, 37 – Կլաուդիր Մարինի Ջունիոր, 71, 80

Ֆոտո՝ «Վանի» մամուլի ծառայություն

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում