01:55  ,  3 նոյեմբերի, 2020

«Լեսթերը» խոշոր հաշվով հաղթեց «Լիդսին» և բարձրացավ 2-րդ տեղ (տեսանյութ)

Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 7-րդ տուրում «Լեսթերը» 4:1 հաշվով արտագնա հաղթանակ տարավ «Լիդսի» նկատմամբ: Հյուրերից դուրբլի հեղինակ դարձավ բելգիացի կիսապաշտպան Յուրի Տելեմանսը:

Այս հաղթանակից հետո «Լեսթերը» վաստակեց 15 միավոր և բարձրացավ երկրորդ տեղ: Առաջատար «Լիվերպուլն» ունի 16 միավոր, իսկ «Լիդսը» 10 միավորով 12-րդն է:

Անգլիայի առաջնություն, 7-րդ տուր

«Լիդս» - «Լեսթեր»՝ 1:4 (տեսանյութ)

Ստյուարտ Դալաս, 48 – Հարվի Բարնս, 2, Յուրի Տելեմանս, 21, 90+1 (11մ), Ջեյմի Վարդի, 76

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով