18:24  ,  31 հոկտեմբերի, 2020

«Մանչեսթեր Սիթին» հաղթանակ տարավ (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 7-րդ տուրում փոխչեմպիոն «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվել էր «Շեֆիլդին»:

Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը հաղթանակ տարավ նվազագույն՝ 1:0 հաշվով: Մանչեսթերյան ակումբի միակ գոլը 27-րդ րոպեին խփեց անգլիացի պաշտպան Կայլ Ուոլքերը:

Այժմ «Մանչեսթեր Սիթին» 11 միավորով 7-րդն է մրցաշարային աղյուսակում, իսկ «Շեֆիլդը» 1 միավորով նախավերջին տեղում է:

Անգլիայի առաջնություն, 7-րդ տուր

«Շեֆիլդ» - «Մանչեսթեր Սիթի»՝ 0:1 (տեսանյութ)

Կայլ Ուոլքեր, 27

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով