10:22  ,  25 հոկտեմբերի, 2020

Կուման․ VAR-ի բոլոր որոշումները լինում են «Բարսելոնայի» դեմ

«Բարսելոնայի» հոլանդացի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը Իսպանիայի առաջնության 7-րդ տուրում Մադրիդի «Ռեալից» կրած 1։3 հաշվով պարտությունից հետո քննադատել է մրցավարությունը։

«Ես չեմ հասկանում VAR-ը, բոլոր որոշումները լինում են «Բարսելոնայի» դեմ։ Դրա շատ օրինակներ կան․ «Սեւիլիայի» դեմ խաղում Մեսիի խախտումը եւ 11 մետրանոցը, «Խետաֆեի» հետ խաղում կարմիր քարտերը, այսօրվա խաղը»,- Կումանի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

«Ռեալը» 13 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Բարսելոնան» 10-րդն է՝ 7 միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում