19:53  ,  24 հոկտեմբերի, 2020

«Բարսելոնա» - «Ռեալ»՝ 1։3 (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 7-րդ տուրում չեմպիոն «Ռեալը» հյուրընկալվեց փոխչեմպիոն «Բարսելոնային»։ Մադրիդյան թիմը ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի ղեկավարությամբ հաղթանակ տարավ 3։1 հաշվով։

Արդեն 5-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց հյուրերի ուրուգվայցի կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն։ 3 րոպե անց «Բարսելոնայից» հավասարությունը վերականգնեց Իսպանիայի հավաքականի հարձակվող Անսու Ֆատին։

63-րդ րոպեին 11 մետրանոցից խփած գոլով Արքայական թիմին առաջ մղեց հյուրերի ավագ, իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսը։

90-րդ րոպեին խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը հաշիվը դարձրեց 3։1։

«Ռեալը» 6 խաղից հետո 13 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը։ «Բարսելոնան» անցկացրել է 5 հանդիպում եւ 7 միավորով 10-րդն է։

Իսպանիայի առաջնություն, 7-րդ տուր

«Բարսելոնա» - «Ռեալ»՝ 1։3 (տեսանյութ)

Անսու Ֆատի, 8 - Ֆեդերիկո Վալվերդե, 5, Սերխիո Ռամոս, 63, 11մ, Լուկա Մոդրիչ, 90

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում