09:33  ,  23 հոկտեմբերի, 2020

Եվգենի Գիներ. Ես ցանկանում եմ, որ հայկական արմատներով խաղացող հանդես գա ԲԿՄԱ-ում

Մոսկվայի ԲԿՄԱ-ի նախագահ Եվգենի Գիները պատմել է, թե ինչու է ցանկանում, որ ակումբում խաղա գոնե մեկ հայ ֆուտբոլիստ: Այժմ ԲԿՄԱ-ում հանդես է գալիս Ռուսաստանի երիտասարդական հավաքականի կիսապաշտպան Նաիր Տիկնիզյանը:

«Տատիկս հայ է, մայրս՝ նույնպես: Այդ պատճառով դա անձնական է: Ես, իրոք, ուզում եմ, որպեսզի հայկական արմատներով մարդ խաղա ԲԿՄԱ-ում»,- Եվգենի Գիների խոսքը մեջբերում է Sport24-ը:

21-ամյա Նաիր Տիկնիզյանը Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 11 խաղի: Նա ԲԿՄԱ-ի սան է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում