17:33  ,  16 հոկտեմբերի, 2020

Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի 3 ֆուտբոլիստներ՝ լավագույնների թվում (ֆոտո)

Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Կամո Հովհաննիսյանը, Ալեքսանդր Կարապետյանը և Տարոն Ոսկանյանը Whoscored-ի վարկածով ընդգրկվել են Ազգերի լիգայի C դիվիզիոնի երկրորդ խմբի չորրորդ տուրի խորհրդանշական հավաքականում:

Էստոնիայի հավաքականի դեմ խաղում Կամո Հովհաննիսյանը դարձել էր գոլի հեղինակ, Տարոն Ոսկանյանը մեկնարկային կազմում հանդես էր եկել առանց փոխարինման, իսկ Ալեքսանդր Կարապետյանը խաղացել էր 83 րոպե:

Հիշեցնենք, որ Էստոնիայի մայրաքաղաք Տալինի «Ա լե Կոք» ստադիոնում տեղի ունեցած հանդիպումն ավարտվել էր 1:1 հաշվով: Ղազախական «Կայրաթի» պաշտպան Կամո Հովհաննիսյանի՝ 8-րդ րոպեին խփած գոլին դաշտի տերերն առաջին խաղակեսում պատասխանել էին էստոնական «Ֆլորայի» հարձակվող Ռաունո Սապինենի դիպուկ հարվածով:

Ազգերի լիգայի C դիվիզիոնի երկրորդ խմբի չորրորդ տուրից հետո Վրաստանն ու Հյուսիսային Մակեդոնիան ունեն 6-ական միավոր, Հայաստանը՝ 5, իսկ էստոնացիները՝ 2:  

Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայում հաջորդ հանդիպումը կանցկացնի նոյեմբերի 15-ին՝ հյուրընկալվելով Վրաստանին: 3 օր անց հայկական թիմը վերջին տուրում կըդնունի Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականին:

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով