Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Կամո Հովհաննիսյանը, Ալեքսանդր Կարապետյանը և Տարոն Ոսկանյանը Whoscored-ի վարկածով ընդգրկվել են Ազգերի լիգայի C դիվիզիոնի երկրորդ խմբի չորրորդ տուրի խորհրդանշական հավաքականում:
Էստոնիայի հավաքականի դեմ խաղում Կամո Հովհաննիսյանը դարձել էր գոլի հեղինակ, Տարոն Ոսկանյանը մեկնարկային կազմում հանդես էր եկել առանց փոխարինման, իսկ Ալեքսանդր Կարապետյանը խաղացել էր 83 րոպե:
Հիշեցնենք, որ Էստոնիայի մայրաքաղաք Տալինի «Ա լե Կոք» ստադիոնում տեղի ունեցած հանդիպումն ավարտվել էր 1:1 հաշվով: Ղազախական «Կայրաթի» պաշտպան Կամո Հովհաննիսյանի՝ 8-րդ րոպեին խփած գոլին դաշտի տերերն առաջին խաղակեսում պատասխանել էին էստոնական «Ֆլորայի» հարձակվող Ռաունո Սապինենի դիպուկ հարվածով:
Ազգերի լիգայի C դիվիզիոնի երկրորդ խմբի չորրորդ տուրից հետո Վրաստանն ու Հյուսիսային Մակեդոնիան ունեն 6-ական միավոր, Հայաստանը՝ 5, իսկ էստոնացիները՝ 2:
Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայում հաջորդ հանդիպումը կանցկացնի նոյեմբերի 15-ին՝ հյուրընկալվելով Վրաստանին: 3 օր անց հայկական թիմը վերջին տուրում կըդնունի Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականին:
Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։