18:00  ,  13 հոկտեմբերի, 2020

Խոակին Կապառոսի և Խորեն Բայրամյանի նախախաղային մամուլի ասուլիսը (ուղիղ)

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսն ու թիմի կիսապաշտպան Խորեն Բայրամյանը Ազգերի լիգայի C դիվիզիոնի երկրորդ խմբի չորրորդ տուրի՝ Էստոնիայի դեմ խաղից առաջ պատասխանում են լրագրողների հարցերին:

Էստոնիա – Հայաստան խաղը տեղի կունենա հոկտեմբերի 14-ին Տալինի «Ա լը Կոք» ստադիոնում և կմեկնարկի Երևանի ժամանակով 22։45-ին։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 11-ին Հայաստանի հավաքականը 2:2 հաշվով էր ավարտել վրացիների դեմ հանդիպումը: ՈւԵՖԱ-ի որոշմամբ՝ հանդիպումը Երևանի «Հանրապետական» ստադիոնի փոխարեն անցկացվեց չեզոք դաշտում՝ Լեհաստանի Տիխի քաղաքում:

Ազգերի լիգայի C դիվիզիոնի երկրորդ խմբի երրորդ տուրի հետո Հյուսիսային Մակեդոնիան ու Վրաստանն ունեն 5-ական միավոր, Հայաստանը՝ 4, իսկ էստոնացիները՝ 1:  

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով