12:30  ,  13 հոկտեմբերի, 2020

Հայաստանի Մ-21 հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Շվեդիայի դեմ խաղից առաջ

Ֆուտբոլի Եվրոպայի Մ-21 առաջնության ընտրական փուլի 8-րդ տուրում Հայաստանի երիտասարդական հավաքականը կհյուրընկալվի Շվեդիայի թիմին:

Անտոնիո Ֆլորեսի գլխավորած թիմն արդեն նախախաղային մարզում է անցկացրել Լեհաստանի Լյուբլին քաղաքի «Լյուբլին Արենա» ստադիոնում, hաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

Շվեդիա – Հայաստան հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 13-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 20:30-ին: Կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված սահմանափակումների պատճառով հանդիպումը կանցկացվի չեզոք դաշտում՝ Լեհաստանի Լյուբլին քաղաքում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում