21:31  ,  12 հոկտեմբերի, 2020

Խորեն Բայրամյանը շնորհակալություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին (ֆոտո)

Ռուսական «Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանը ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կազմում առաջին գոլը խփելուց հետո կիսվել է տպավորություններով: Հոկտեմբերի 11-ին 28-ամյա ֆուտբոլիստն աչքի էր ընկել Վրաստանի հավաքականի դեմ Ազգերի լիգայի C դիվիզիոնի երկրորդ խմբի երրորդ տուրի խաղում:

«Շնորհակալ եմ բոլորին։ Շատ ուրախ եմ խփել առաջին գոլն ազգային հավաքականում։ Շնորհակալ եմ նաև քեզ՝ Հենրիխ Մխիթարյան, քեզ հետ նույն թիմում խաղալու ու քեզանից սովորելու հնարավորության համար: Մեծ վարպետ»,- Ինստագրամում գրել է Բայրամյանը։

Հիշեցնենք, որ Լեհաստանի Տիխի քաղաքում տեղի ունեցած հանդիպումն ավարտվել էր 2:2 հաշվով: ՈւԵՖԱ-ի որոշմամբ՝ հանդիպումը Երևանի «Հանրապետական» ստադիոնի փոխարեն անցկացվեց չեզոք դաշտում: Հոկտեմբերի 14-ին Հայաստանի հավաքականը Տալինում կհյուրընկալվի էստոնացիներին: 

Ազգերի լիգայի C դիվիզիոնի երկրորդ խմբի երրորդ տուրի հետո Հյուսիսային Մակեդոնիան ու Վրաստանն ունեն 5-ական միավոր, Հայաստանը՝ 4, իսկ էստոնացիները՝ 1:  

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում