20:08  ,  7 հոկտեմբերի, 2020

«Նոան» Արցախին աջակցող ֆլեշմոբ է սկսել (ֆոտո)

Ֆուտբոլի Հայաստանի փոխչեմպիոն ու գավաթակիր Երևանի «Նոան» սկսել է նոր ակցիա, որն ուղղված է թուրք-ադրբեջանական ագրեսիային Արցախի ու Հայաստանի դեմ:

«Միացեք մեր ֆլեշմոբին՝ աջակցելու #Արցախին և նրա խաղաղ բնակիչներին»,- ասվում է ակումբի հայտարարությունում:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի զինված ուժերը, կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի գործող նորմերը եւ հակամարտության լուծման խաղաղ բանակցային գործընթացի տրամաբանությունը, օգտագործելով հրթիռահրետանային միջոցներ եւ ավիացիա, շփման գծի ամբողջ երկայնքով անցել են հարձակման՝ թիրախավորելով Արցախի ՊԲ մարտական դիրքերը եւ խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը: Սեպտեմբերի 29-ին հակառակորդը հրետակոծել էր նաև Հայաստանի Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի գյուղերը: Մարտերը շարունակվում են: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով