20:28  ,  3 հոկտեմբերի, 2020

«Էվերտոնը» հաղթեց եւ առաջին տեղում է (տեսանյութ)

Անգլիայի առաջնության չորրորդ տուրում «Էվերտոնը» Լիվերպուլում ընդունեց «Բրայթոնին»։ Իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը հաղթանակ տարավ 4։2 հաշվով։

Դուբլի հեղինակ դարձավ «Ռեալից» «Էվերտոն» տեղափոխված կոլումբացի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը։

«Էվերտոնը» չորրորդ անընդմեջ հաղթանակը տարավ եւ 12 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։

Անգլիայի առաջնություն, չորրորդ տուր

«Էվերտոն» - «Բրայթոն»՝ 4։2 (տեսանյութ)

Դոմինիկ Կալվերտ-Լյուին, 16, Իերի Մինա, 45+2, Խամես Ռոդրիգես, 52, 70 - Նիլ Մոպե, 41, Իվ Բիսումա, 90+2

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս