Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Լիվերպուլը» հետաքրքրված են «Բարսելոնայի» 23-ամյա ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեի ծառայություններով, հաղորդում է Daily Record-ը։
«Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է մեկ տարով վարձակալել ֆուտբոլիստին, իսկ հաջորդ ամռանը բանակցել տրանսֆերի վերաբերյալ, կատալոնական ակումբը համաձայն է միայն վաճառքի։
Դեմբելեի տրանսֆերը գնահատվում է 56 միլիոն եվրո։
Իսպանիայի անցած առաջնությունում Դեմբելեն վնասվածքների պատճառով մասնակցել է ընդամենը 5 հանդիպման, խփել 1 գոլ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում