21:45  ,  22 սեպտեմբերի, 2020

«Մանչեսթեր Յունայթեդն» ու «Լիվերպուլը» ցանկանում են ձեռք բերել Ուսման Դեմբելեին

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Լիվերպուլը» հետաքրքրված են «Բարսելոնայի» 23-ամյա ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեի ծառայություններով, հաղորդում է Daily Record-ը։

«Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է մեկ տարով վարձակալել ֆուտբոլիստին, իսկ հաջորդ ամռանը բանակցել տրանսֆերի վերաբերյալ, կատալոնական ակումբը համաձայն է միայն վաճառքի։

Դեմբելեի տրանսֆերը գնահատվում է 56 միլիոն եվրո։

Իսպանիայի անցած առաջնությունում Դեմբելեն վնասվածքների պատճառով մասնակցել է ընդամենը 5 հանդիպման, խփել 1 գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում