22:07  ,  21 սեպտեմբերի, 2020

Ջոկովիչը հաղթեց Հռոմի «Մասթերսում» եւ գերազանցեց Նադալի նվաճումը (ֆոտո)

Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչի հաղթանակով ավարտվեց Հռոմում անցկացված «Մասթերս» շարքի մրցաշարը։

Եզրափակիչում սերբ թենիսիստը 1 ժամ 54 րոպեում 7։5, 6։3 հաշվով պարտության մատնեց արգենտինացի Դիեգո Շվարցմանին, որն առաջին անգամ հանդես եկավ «Մասթերսի» եզրափակիչում։

Ջոկովիչը նվաճեց 81-րդ տիտղոսը կարիերայում։ Նա 5-րդ անգամ դարձավ Հռոմի մրցաշարի հաղթող։

«Մասթերսի» մրցաշարերում սա Ջոկովիչի 36-րդ տիտղոսն էր եւ նա գերազանցեց իսպանացի Ռաֆայել Նադալին, որը 35 անգամ է հաղթել «Մասթերսում»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով