22:57  ,  13 սեպտեմբերի, 2020

Արոնյանը ոչ ոքի խաղաց Կասպարովի հետ եւ Կարլսենի հետ կիսում է առաջին տեղը

Շախմատ-960-ի (Ֆիշերի շախմատ) Chess9LX օնլայն մրցաշարի 7-րդ տուրում հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը սպիտակներով մրցեց աշխարհի 13-րդ չեմպիոն, 57-ամյա ռուսաստանցի Գարի Կասպարովի հետ, որն ավարտել է շախմատային կարիերան 2005-ին։ 48-րդ քայլում գրոսմայստերները համաձայնեցին ոչ ոքի արդյունքի։

Լեւոն Արոնյանն աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ կիսում է առաջին տեղը՝ 5-ական միավոր։ Կարլսենը 7-րդ տուրում պարտության էր մատնել ռուսաստանցի Պյոտր Սվիդլերին։

Նախորդ 6 տուրերում Արոնյանը ոչ ոքի էր խաղացել ամերիկացիներ Ֆաբիանո Կարուանայի, Հիկարու Նակամուրայի եւ Ուեսլի Սոյի հետ, հաղթել իրանցի Ալիռեզա Ֆիրուջային, ռուսաստանցի Պյոտր Սվիդլերին եւ ԱՄՆ-ի ներկայացուցիչ Լենիեր Դոմինգեսին։

Վերջին 2 տուրերում Արոնյանի մրցակիցները կլինեն ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը եւ Մագնուս Կարլսենը։

Մրցանակային հիմնադրամը 150 հազար ԱՄՆ դոլար է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում