19:11  ,  5 սեպտեմբերի, 2020

«Բարսելոնան» 25 միլիոն եվրո կվճարի Դեպայի համար

Ֆրանսիական «Լիոնի» եւ Նիդերլանդների հավաքականի հարձակվող Մեմֆիս Դեպայը մոտ է Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնա» տեղափոխվելուն։ Կատալոնական ակումբը 26-ամյա ֆուտբոլիստի համար կվճարի 25 միլիոն եվրո, հաղորդում է La Vanguardia-ն։

Դեպայը 2017-ին է «Լիոնի» հետ կնքել պայմանագիր, որը նախատեսված է մինչեւ հաջորդ մրցաշրջանի ավարտը։ Transfermarkt-ը նրա տրանսֆերը գնահատում է 44 միլիոն եվրո։

Դեպայը Նիդերլանդների հավաքականում հանդես է եկել «Բարսելոնայի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանի ղեկավարությամբ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում