14:27  ,  16 օգոստոսի, 2020

«Սեւիլիա» - «Մանչեսթեր Յունայթեդ»․ Բուքմեյքերների կանխատեսումը

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայում օգոստոսի 15-ին տեղի կունենա կիսաեզրափակիչի առաջին զույգի հանդիպումը։ Գերմանիայի Քյոլն քաղաքում կմրցեն իսպանական «Սեւիլիան» ու անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը»։

Բուքմեյքերները կանխատեսում են հիմնական ժամանակում «Մանչեսթեր Յունայթեդի» հաղթանակը։ Նորվեգացի Ուլե-Գունար Սուլշերի գլխավորած թիմի հաղթանակի գործակիցը 2․45 է։ «Սեւիլիայի» հաղթանակի հավանականությունը գնահատվում է 3․10, ոչ ոքին՝ 3․20 գործակցով։

Եզրափակիչ դուրս գալու գործակիցը «Մանչեսթեր Յունայթեդի» համար 1․75 է, «Սեւիլիայի» համար՝ 2․05։

«Սեւիլիա» - «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։00-ին։

Թիմերը նախորդ անգամ հանդիպել են 2018թ․ մարտին Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում։ «Սեւիլիան» Մանչեսթերում հաղթել է 2։1 հաշվով եւ դուրս եկել քառորդ եզրափակիչ։ Իսպանիայում տեղի ունեցած առաջին հանդիպումն ավարտվել էր 0։0 հաշվով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում